Զարգացնել Գիտությամբ

Սեպտեմբերի 30 - Հոկտեմբերի 1
ժամը՝ 15:00 - 21:00
Գիտությունն ամենուրեք է
Ինչպե՞ս է գիտությունն օգնում զարգացնել պետությունը։ Ի՞նչն է խթանում գիտական հայտնագործությունները և նորարարությունը։ Ինչի՞ արդյունքում են լաբորատորիայում ծնված գաղափարները լուծումների վերածվում գյուղատնտեսության, էներգետիկայի, բնապահպանության, տեխնոլոգիաների ու բժշկության համար։ Ի՞նչ ճանապարհ են անցնում հետազոտությունները` ստարտափերի, նորարարությունների ու ենթակառուցվածքային նախագծերի վերածվելու ընթացքում։
Գիտության փառատոնի առաջին թեմատիկ մասի այցելուները կիմանան, թե ինչպես է գիտությունը դառնում առաջընթացի շարժիչ ուժը։ Նրանք կտեսնեն, ինչպես է գիտական միտքն ազդում տնտեսության, կայուն զարգացման ու կյանքի որակի բարձրացման վրա։
Փառատոնի առաջին հատվածին կմասնակցեն Հայաստանի առաջատար գիտական ինստիտուտները, համալսարանները, գիտահետազոտական կենտրոններն ու լաբորատորիաները։ Գիտնականները, ճարտարագետները, դասախոսներն ու ուսանողները կպատմեն իրենց նախագծերի մասին, կցուցադրեն հետաքրքիր գիտափորձեր, կկիսվեն գիտական ձեռքբերումների պրակտիկ կիրառման օրինակներով։
Այցելուները կկարողանան շփվել գիտնականների, բուհերի, տեխնոլոգիական ընկերությունների ու գիտական ստսրտափերի ներկայացուցիչների հետ։ Ցուցադրությունների ու բաց քննարկումների առանցքային թեման կլինի այն, թե ինչ խնդիրներ պետք է լուծի գիտությունը Հայաստանի համար՝ առողջապահությունից և կրթությունից մինչև էներգետիկ անվտանգություն ու բնապահպանական մարտահրավերներ։ Առանց գիտության և ճարտարագիտության, հատկապես կիրառական գիտության, Հայաստանը չի կարող ապահովել կայուն զարգացում, մրցունակ տնտեսություն և երկարաժամկետ անվտանգ ապագա։
Հոկտեմբերի 2-3
Ժամը՝ 15։00 - 21։00
Ինչու դառնալ գիտնական ու ճարտարագետ
Միգուցե հենց դո՞ւ դառնաս այն մարդը, որը կստեղծի նոր խելացի նյութեր, կմշակի նորարարական դեղամիջոցներ, կկառուցի «խելացի» քաղաքներ կամ կհայտնաբերի էժան էներգիայի նոր աղբյուր։ Գիտությունն աբստրակտ ու հեռավոր ինչ-որ բան չի։ Գիտությունը քո շանսն է` փոխելու աշխարհը, կառուցելու Հայաստանի ապագան սեփական ձեռքերով։
Հոկտեմբերի 2-ից 3-ը Գիտության փառատոնը կվերածվի մասնագիտական կողմնորոշման հարթակի։ Համալսարանները, հետազոտական ինստիտուտները, գիտական լաբորատորիաները ու նորարարները երեխաների ու երիտասարդների հետ շփումներում կպատմեն, թե որ մասնագիտություններն են հիմա պահանջված, ինչ գիտելիքներ են անհրաժեշտ պետության զարգացման համար ու որտեղ դրանք ձեռք բերել։ Կկարողանաս ստանալ բազմաթիվ հետաքրքիր հարցերի պատասխաններ.
- Ի՞նչ է անում կենսաինժեները
- Ինչո՞վ է զբաղվում կլիմայական համակարգերի մասնագետը
- Ինչպե՞ս կարող է ֆիզիկոսը դառնալ ստարտափեր
- Ինչո՞ւ է գիտությունը կարևոր անգամ ձեռնարկատերերի ու դիզայներների համար
- Ո՞ր մասնագիտությունները պահանջված կլինեն 10 տարի հետո
Կկարողանաս շփվել երիտասարդ գիտնականների ու ուսանողների հետ, փորձել քո ուժերը գիտափորձերում, իմանալ, ինչպես հայտնվել լավագույն բուհերում ու որ ուղղություններն են բացում իրական հեռանկարներ։
Եթե ուզում ես, որ քո ապագա աշխատանքը նշանակություն ունենա, սկսիր հասկանալ, ինչպես է աշխատում աշխարհը։ Ու ընտիր մասնագիտություն, որն օգնում է այդ աշխարհը լավացնել։
հոկտեմբերի 4-5
ժամը՝ 15:00 - 21:00
Ընդլայնելով երևակայությունը
Մինչև Լուսնի վրա ոտք դնելը մարդն այնտեղ արդեն եղել էր` գրքերում։ Մինչև ռոբոտների, լազերների, տիեզերական կայաններ։ ի ու մետատիեզերքների հայտնվելը դրանք ապրում էին վեպերի էջերում, կոմիքսներում, ֆիլմերում ու երազանքներու
Հոկտեմբերի 4-ից 5-ը Գիտության փառատոնը կվերածվի երևակայության տիեզերակայանի։ Ազատության հրապարակում ձեզ սպասում է գիտական ֆանտաստիկայի կենդանի, վառ ու ոգեշնչող աշխարհը։
Գիտության փառատոնի վերջին երկու օրերը կմիավորեն գրականությունը, կինոն, կոմիքսները, խաղերը, արվեստն ու ֆուտուրիզմը։ Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես են ֆանտաստները կանխատեսել տեխնոլոգիաները, ինչպես իրականություն դարձան գրքերում ու ֆիլմերում ծնված գաղափարները, ու ինչու է հենց գիտական ֆանտաստիկան ոգեշնչում ճարտարագետների, գիտնականների, գյուտարարների ու երազողների սերունդները։
Ձեզ սպասում են.
• Հանդիպումներ հայտնի հեղինակների հետ
• Քննարկումներ ապագայի մասին իսկական գիտնականների մասնակցությամբ
• Սիրելի հերոսների քոսփլեյներ
• Ինստալյացիաներ, VR-տարածքներ, պանելային քննարկումներ, վարպետաց դասեր
• Մրցույթներ, ցուցադրություններ, խաղեր, անսպասելի բացահայտումներ
Այստեղ պետք չի ընտրել գիտության ու ֆանտազիայի միջև, նրանք քայլում են ձեռք ձեռքի տված։ Որովհետև ամեն մեծ բան սկսվում է երազանքից։
Միացիր մեզ
Լրացնելով համաձայնում եմ, որ կարդացել և ընդունում եմ Գաղտնիության քաղաքականությունը