Գիտության շաբաթ
Հոկտեմբերի 1-6
ժամը՝ 15:00 - 21:00
Մոտեցնելով գիտությունը հասարակությանը
Երևան և բոլոր մարզեր
Գիտության շաբաթվա մասին
Հոկտեմբերի 1-ից 6-ը Երևանում և բոլոր մարզերում առաջին անգամ կանցկացվի Համազգային գիտության շաբաթ։ Վեց օր շարունակ Ազատության հրապարակում լինելու է Գիտության փառատոն, զուգահեռ` մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ։
Հայաստանում վեց օրվա ընթացքում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ, վարպետաց դասեր, մրցույթներ, գիտափորձեր։
Մասնակիցները կծանոթանան վերջին գիտական հայտնագործություններին, կշփվեն գիտնականների հետ, իրենց ուժերը կփորձեն տարբեր նախագծերում
Մոտեցնելով գիտությունը հասարակությանը.
սա է առաջին համազգային գիտության շաբաթվա թեման։ Երևանից մինչև ամենափոքր գյուղ՝ Հայաստանում մեկ շաբաթ գիտության և տեխնոլոգիաների տոն է լինելու:
Գիտության փառատոն
Գիտության փառատոն
Հետաքրքրասիրությունը կբերի քեզ Ազատության հրապարակ` Գիտության փառատոն
Այստեղ են կառուցվելու գիտության ու հասարակության միջև կամուրջները։
Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակը կվերածվի գիտության ու տեխնոլոգիաների կենտրոնի։ Այստեղ է անցկացվելու առաջին համազգային Գիտության փառատոնը` բաժանված երեք թեմատիկ մասերի։
հոկտեմբերի 1-2
ժամը՝ 15:00 - 21:00
Գիտությունն ամենուրեք է
Ի՞նչ է գիտությունը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։ Ինչպե՞ս է գիտական միտքը տեսությունից ու գիտափորձից անցնում պրակտիկ կիրառության։ Ինչպե՞ս են անցկացվում գիտափորձերը։ Ի՞նչ գիտական ինստիտուտներ կան Հայաստանում։
հոկտեմբերի 3-4
ժամը՝ 15:00 - 21:00
Մասնագիտական կողմնորոշում
Երեխաների ու երիտասարդների համար գիտությունը հրապուրիչ դարձնելու, ապագա մասնագիտության ընտրության հարցում նրանց աջակցելու համար հոկտեմբերի 3-4-ին Գիտության փառատոնը միավորելու է գիտական ինստիտուտներին ու համալսարաններին։
հոկտեմբերի 5-6
ժամը՝ 15:00 - 21:00
Գիտական ֆանտաստիկա
Ժամանակներում, երբ մարդիկ դեռ աղոտ պատկերացումներ ունեին Տիեզերքի մասին, երազողները իրենց ստեղծագործություններում թռչում էին Լուսին։ Գիտական ֆանտաստիկան այն աղբյուրներից մեկն է, որը ոգեշնչում է գիտնականներին ու ճարտարագետներին` երևակայականն իրական դարձնելու ճանապարհին։
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Կամուրջներ կառուցվելու են նաև կրթական հաստատություններում
Մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը միանում են մեր ապակենտրոնացված միջոցառումներին։
Գիտափորձերից մինչև ինժեներական նախագծեր, սեմինարներից մինչև աստղային երկնքի դիտարկում. գիտությունը կգտնի իր ապագա հերոսներին։
Ապա-կենտրոն
Ապագայի մեծագույն գիտական հայտնագործությունների հեղինակներն այժմ մանկապարտեզներում ու դպրոցներում են, ու նրանց անհրաժեշտ է գտնել։
Երեխաների ու երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, գիտությունը հանրակրթական համակարգ բերելու համար մշակել ենք ապակենտրոնացված միջոցառումների փաթեթ մանկապարտեզների
ուդպրոցների համար` բաժանելով դրանք ըստ տարիքային խմբերի։
Փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, որոնք թույլ կտան երեխաներին նոր գիտելիքներ ձեռք բերել, ինժեներական նախագծեր, որոնք զարգացնելու են երեխաների հմտությունները, կատարելագործելու քննադատական մտածելակերպը, ստեղծագործելու, խնդիրները լուծելու կարողությունները։
Կազմակերպիչ
Գիտության շաբաթը Հայաստանում իրականություն դարձավ մեր հովանավորների և գործընկերների շնորհիվ
ՀՀ ԿԳՄՍՆ
ՀՀ ԳԱԱ
Երևանի քաղաքապետարան
Հաճախ տրվող հարցեր
«Գիտության շաբաթը» լայն հասարակայնության համար անցկացվող միջոցառումների շարք է։ Միջոցառումները կապված են գիտության ու տեխնոլոգիաների հետ և նպատակ ունեն մեծացնել հետաքրքրությունը գիտության նկատմամբ հասարակության բոլոր խմբերի մոտ։ «Գիտության շաբաթը» միջազգային ձևաչափ է։
Մոտեցնելով գիտությունը հասարակությանը. սա է այս տարվա «Գիտության շաբաթվա» թեման։ Առաջին համազգային «Գիտության շաբաթը» նպատակ ունի վերածվելու գիտության հանրահռչակման համազգային հարթակի, որն ամուր կապեր կձևավորի հասարակության ու գիտատեխնոլոգիական համայնքի միջև։
«Գիտության շաբաթը» անցկացվելու է հոկտեմբերի 1-ից 6-ը` Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում։ Երևանի Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, դրան զուգահեռ` մայրաքաղաքի ու բոլոր մարզերի մանկապարտեզներում, դպրոցներում ու բուհերում կկազմակերպվեն ապակենտրոնացված միջոցառումներ` կապված գիտության ու տեխնոլոգիաների հետ։
«Գիտության շաբաթվան» կարող է մասնակցել յուրաքանչյուրը։
«Գիտության շաբաթին» անհատները կարող են մասնակցել առանց նախնական գրանցման։
Գրանցվիր այստեղ
Լրացնելով համաձայնում եմ, որ կարդացել և ընդունում եմ Գաղտնիության քաղաքականությունը
Հեռ. համար:
Էլ. հասցե: