ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապա-կենտրոն
Ապագայի մեծագույն գիտական հայտնագործությունների հեղինակներն այժմ մանկապարտեզներում ու դպրոցներում են, ու նրանց անհրաժեշտ է գտնել։
Երեխաների ու երիտասարդների մոտ գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, գիտությունը հանրակրթական համակարգ բերելու համար մշակել ենք ապակենտրոնացված միջոցառումների փաթեթ մանկապարտեզների
ու դպրոցների համար` բաժանելով դրանք ըստ տարիքային խմբերի։
Փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, որոնք թույլ կտան երեխաներին նոր գիտելիքներ ձեռք բերել, ինժեներական նախագծեր, որոնք զարգացնելու են երեխաների հմտությունները, կատարելագործելու քննադատական մտածելակերպը, ստեղծագործելու, խնդիրները լուծելու կարողությունները։
Ինչպե՞ս մասնակցել ապակենտրոն միջոցառումներին
1. Գրանցվել մեր կայքում:
2. Ներբեռնել միջոցառումների փաթեթը:
3. Ներբեռնել Գիտության շաբաթվա լոգոն:
4. Միջոցառումն անցկացնելուց հետո մեզ ուղարկել հաշվետվություն՝ լուսանկարներ և վիդեոները։
միջոցառումների փաթեթ
Բուհերի համար մշակված փաթեթում առանցքային է միջգիտակարգային համագործակցությունը։ Ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալ գիտության առաջնագծի տեսական ու կիրառական մոդելներին.
այդ նպատակով առաջարկել ենք միջգիտակարգային 30 ուղղության վերաբերյալ շուրջ 150 թեմա, որոնց շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ։
Գրանցվիր այստեղ
Լրացնելով համաձայնում եմ, որ կարդացել և ընդունում եմ Գաղտնիության քաղաքականությունը
Հեռ. համար:
Էլ. հասցե: