ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Ապա-կենտրոն
Մեծ հայտնագործությունները սկսվում են հետաքրքրասիրության փոքրիկ կայծերից։ Առաջին համահայկական «Գիտության շաբաթ. Հայաստան»-ի ընթացքում մանկապարտեզների ու դպրոցների սաներն իրենց առաջին քայլերն արեցին գիտության զարմանալի աշխարհում. նախաձեռնությանը միացավ ավելի քան 200 կրթական հաստատություն ամբողջ Հայաստանից` վերածելով սովորական դասերը հետաքրքիր գիտափորձերի ու բացահայտումների։
Այս տարի մանկապարտեզների ու դպրոցների համար պատրաստել ենք ապակենտրոնացված միջոցառումների նոր փաթեթներ, որոնց թեման է միջգիտակարգային համագործակցությունը։
Գիտության ոչ մի ոլորտ մեկուսացված չի. ֆիզիկան հանդիպում է կենսաբանությանը, մաթեմատիկան օգնում է հասկանալ քիմիան, իսկ արվեստը ոգեշնչում է ճարտարագետներին։ Այսպիսի մոտեցումն օգնում է երեխաներին տեսնել գիտելիքների տարբեր ոլորտների միջև կապերն ու հասկանալ, որ ամենահետաքրքիր հայտնագործությունները ծնվում են հենց գիտակարգերի հատման կետերում։
Մանկապարտեզների ու դպրոցների համար պատրաստված միջոցառումների նոր փաթեթները ներառում են թե գիտափորձեր, որոնք ցույց կտան, ինչպես է աշխատում բնությունը, թե ստեղծագործական ինժեներական նախագծեր` կոչված զարգացնելու երևակայությունը, քննադատական մտածողությունն ու թիմում աշխատելու կարողությունները։

Ինչպե՞ս մասնակցել ապակենտրոն միջոցառումներին
1. Գրանցվել մեր կայքում:
2. Ներբեռնել միջոցառումների փաթեթը:
3. Ներբեռնել Գիտության շաբաթվա լոգոն:
4. Միջոցառումն անցկացնելուց հետո մեզ ուղարկել հաշվետվություն՝ լուսանկարներ կամ վիդեոներ։
Գրանցվել ապակենտրոնացված միջոցառմանը մասնակցելու համար
միջոցառումների փաթեթ

Բուհերի համար մշակված փաթեթում առանցքային է միջգիտակարգային համագործակցությունը։ Ուսանողները հնարավորություն կստանան ծանոթանալ գիտության առաջնագծի տեսական ու կիրառական մոդելներին.
այդ նպատակով առաջարկել ենք միջգիտակարգային 30 ուղղության վերաբերյալ շուրջ 150 թեմա, որոնց շրջանակներում կանցկացվեն դասախոսություններ, սեմինարներ ու քննարկումներ։

Ապակենտրոնի տեխնիկական հարցերով. +374 33 013401
Ապակենտրոնի բովանդակությանը վերաբերող հարցերով. +374 77 701799
Էլ. հասցե. info@armsciweek.am